ՀԱՊԿ ԱԳՆԽ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերին. Ալեյնիկ

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Մինսկում ընդլայնված կազմով նիստ են անցկացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳՆԽ հերթական նիստը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին Մինսկում, հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը:
«ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստն առաջարկվում է անցկացնել Մինսկում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում՝ նոյեմբերին, Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրեին», - ասել է Ալեյնիկը՝ ելույթ ունենալով Մինսկում ՀԱՊԿ ԱԳՆԽ ընդլայնված կազմով նիստում:
Ավելի վաղ Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը նշել էր, որ կազմակերպության անդամ երկրները պետք է միասնաբար պատասխանեն ներկա աշխարհաքաղաքական իրողությունների մարտահրավերներին:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: