ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան և ստուգատես անցկացրել

Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական  հավաքակայան
ԶՈւ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչին ընդառաջ այցելել է կենտրոնական հավաքակայան Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նա շարային ստուգատես է անցկացրել` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան և ստուգատես անցկացրել
Ասրյանին զեկուցվել են զորակոչիկների ընդունման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, բուժզննման և վիճակահանության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է կենտրոնական հավաքակայան և ստուգատես անցկացրել
ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ամառային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Հիշեցնենք` ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ին, զորացրումը՝ հունիսի 15-ին։