Գյումրիում վթարի է ենթարկվել ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը

Կարեն Սարուխանյան. Արխիվային լուսանկար
Իշխանական պատգամավորը եղել է Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Այսօր Գյումրիում վրացական համարանիշներով Mercedes-ով վթարի է ենթարկվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Գրում է shamshyan.com–ը։
«Շառլ Ազնավուրի հրապարակում բախվել են Գյումրիի բնակիչներ 37-ամյա Կարեն Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և 39-ամյա Սարգիս Գյուլուբեկյանի վարած MAN մակնիշի բեռնատարը»,–նշում է կայքը։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Նշվում է, որ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
ՔՊ–ական պատգամավորը վթարի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է արել, հաստատելով որ ղեկին եղել է ինքը ու հրապարակել սթափության ստուգման թերթիկը։