Եվրոպական խորհրդարանի պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հյուրերին ուղեկցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի նիդեռլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի և Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակություններն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Պատվիրակությունների անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը»,– ասված է հաղորդագրությունում։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանալով Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին` Բերտ- Յան Ռուիսենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Եվրոպական խորհրդարանի նիդեռլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի և Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
«Ցուցադրությունը շատ հուզիչ է: Այն ցույց է տալիս հայերի ողբերգական ճակատագիրը: Մենք չպետք է մոռանանք սարսափելի արարքները և պետք է կենդանի պահենք այս ցեղասպանության հետ կապված հիշողությունները»,- նշել է նիդեռլանդացի պատգամավորը:
Եվրոպական խորհրդարանի նիդեռլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի և Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները Ցեղասպանության թանգարանում
Հյուրերին ուղեկցել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Եվրոպական խորհրդարանի նիդեռլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի և Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները Ցեղասպանության թանգարանում
Հիշեցնենք, Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։