Եթե Արևմուտքի խորհրդականները «խցկվեն» այնտեղ. Լուկաշենկոն խոսել է ՀԱՊԿ երկրների խնդիրներից

Բելառուսի ղեկավարը քննադատել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հակամարտությունների կարգավորմանը միանալու արևմտյան երկրների փորձերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները դժվարություններ կունենան կազմակերպության պատասխանատվության գոտում հակամարտությունների կարգավորման հարցում, եթե այնտեղ «խցկվեն Արևմուտքից խորհրդականներ»: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը:
«Վտանգ կառաջանա, եթե Արևմուտքի խորհրդականները «խցկվեն» այնտեղ։ Հասկանում եք` նրանք ուզում են այնտեղ մտնել, որպեսզի լինեն ինչ-որ խորհրդականներ... Եթե նրանք այնտեղ «խցկվեն», մեզ համար դժվար կլինի լուծել այդ խնդիրները (հակամարտությունների կարգավորում,-խմբ.)»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին կոչ է արել լուծել այդ աղաղակող խնդիրները:
«Առանց ձեզ այդ հարցերը ոչ ոք չի լուծելու։ Ձեզ մի խնդրանք. որքան էլ դժվար լինի, օրակարգում դնենք այդ խնդիրները և լուծենք դրանք»,- կոչ է արել Լուկաշենկոն։
Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության թեմային։
ՀԱՊԿ երկրները պետք է միահամուռ պատասխանեն մարտահրավերներին. գլխավոր քարտուղար
«Եթե մենք ուշադրություն դարձնենք Ադրբեջանի և Հայաստանի դժվարին խնդրին..Ինչո՞ւ դժվարին…Որովհետև և՛ այնտեղ են (Ադրբեջանում,–խմբ.) մեր մերձավորներն ու հարազատները, և՛ այնտեղ (Հայաստանում,– խմբ.)...Նրանք ապրել են միևնույն պետությունում։ Նշանակում է` մենք ևս ինչ-որ կերպ պետք է միանանք (հակամարտության կարգավորմանը,–խմբ.)»,– նշել է Բելառուսի ղեկավարը։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Եթե ՀԱՊԿ մոնիթորինգային խումբը Հայաստան գա, սահմանին էսկալացիա չի լինի. Հայկ Այվազյան