Երևանն ու Ցինդաո քաղաքը քույր քաղաքներ են դարձել

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին
Երկու քաղաքները գործակցություն կծավալեն մի շարք ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն առևտրի, գիտության և տեխնիկայի, հումանիտար, կապի ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներում»,–ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ պաշտոնական հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին քննարկել են քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները:
Ռուսական Ուրայն ու Սեստրորեցկը և հայկական Մեղրին ու Գորիսը քույր քաղաքներ կդառնան