Զինված ուժերում համալիր ստուգումները շարունակվում են

Արխիվային լուսանկար
Ստուգումների ընթացքում մշակվում են նաև անձնակազմի կողմից ուսումնամարտական խնդիրների կատարման գործնական ունակությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ Զինված ուժերում շարունակվում են համազորային, զորատեսակների ու հատուկ զորքերի ուժերի ու միջոցների մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվումէ, որ ստուգումների ընթացքում մշակվում են ինչպես տեսական ու մասնագիտական պատրաստության հարցեր, այնպես էլ անձնակազմի կողմից ուսումնամարտական խնդիրների կատարման գործնական ունակությունները: