Զանգվածային թունավորում Իրանում. տուժածների թիվը հասել է 171-ի

Օղի
Իրավապահները պարզել են, որ ալկոհոլի արտադրողները փչացած տեխնիկական սպիրտ են ձեռք բերել մարմնի սփրեյ արտադրող գործարանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզ նահանգում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IRNA գործակալությանը։
«Վերջին հինգ օրում մեթանոլ պարունակող ալկոհոլից թունավորվածների թիվը հասել է 171-ի»,- ասել է նահանգի բժշկական համալսարանի դեկան Շահրամ Սայադին։
Մեթանոլ պարունակող ալկոհոլի տարածման համար 6 հոգի բերման է ենթարկվել։
Հետաքննությունը պարզել է, որ այդ խմիչքի արտադրողները փչացած տեխնիկական սպիրտ են ձեռք բերել մարմնի սփրեյ արտադրող գործարանից, որտեղ իրավապահները 6,5 հազար լիտր սպիրտ են առգրավել։ Գործարանի արտադրությունը դադարեցվել է։
ՌԴ-ում զանգվածային թունավորման գործով ձերբակալվել է Արտյոմ Հայրապետյանը