ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական բանկը հունիսի 22-ին կարող է բարձրացնել տոկոսադրույքը։ Տեղեկությունը հաղորդում է Hürriyet -ը:
«Հինգշաբթի տեղի կունենա Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեի նիստը։ Կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Գայե Էրկալն առաջին անգամ է նախագահելու նիստը: Շուկաներում շատ են խոսում։ Ոմանք խոսում են տոկոսադրույքը 8%-ից 20% բարձրացնելու մասին, մյուսները՝ 25%-ի մասին։ Սա մանիպուլյացիա է՝ նոր վարչակազմի նկատմամբ վստահությունը քայքայելու նպատակով», - նշվածէ հրապարակման մեջ։
Նշվում է, որ տոկոսադրույքը կբարձրանա, բայց ոչ կտրուկ:
Արտարժույթի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի նվազումը շարունակվում է արդեն երեք շաբաթ։ Այսօր առավոտյան լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում է 23,63 լիրա: Դոլարը, որը տարեսկզբին արժեր 18,73 լիրա, մայիսի 14-ին` նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ թանկացել է մինչև 19,6 լիրա, ընտրություններից հետո փոխարժեքի աճն արագացել է: Թուրքիայի կենտրոնական բանկը երկար ժամանակ չի գնում տոկոսադրույքի բարձրացման՝ այն անփոփոխ թողնելով 8,5 տոկոսի մակարդակում։