Տապալված ծառեր, պոկված տանիքներ. տեղատարափ կարկուտի հետևանքները Իջևանում

Տեղատարափ կարկուտի հետևանքները Իջևանում
Հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքով Իջևանում գրեթե ամբողջ բերքը վնասվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Տեղատարափ կարկուտից հետո Տավուշի մարզի Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը, ծառեր են տապալվել, տանիքներ պոկվել։ Տեղեկությունը հայտնում է Իջևանի համայնքապետարանը։
Տեղատարափ կարկուտի հետևանքները Իջևանում
Անմիջապես կարկուտից հետո վնասված ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով աշխատանքի են անցել Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայության խմբերը և հատուկ տեխնիկան։ Աշխատանքները տեղում համակարգում է համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։
Տեղատարափ կարկուտի հետևանքները Իջևանում
Տեղում ծառայություն են իրականացնում և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերում ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայության, շտապօգնության աշխատակիցները։ Արտակարգ ռեժիմով աշխատում է ՀԷՑ-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հորդառատ անձրևներից հետո Իջևանի փողոցները գետերի են վերածվել։