Սուրեն Պապիկյանը պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցեր է քննարկել Ֆրանսիայում

Սուրեն Պապիկյանն ու Քրիստիան Կամբոնը
ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով է մեկնել Ֆրանսիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Սուրեն Պապիկյանն ու Քրիստիան Կամբոնը
Հիշեցնենք` Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18–ին է մեկնել Ֆրանսիայի Հանրապետություն: