Սուրեն Պապիկյանը մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը

Նախատեսվում է հանդիպումներ տարբեր ընկերությունների ղեկավարների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանը Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ
Նշենք, որ Սուրեն Պապիկյանը գտնվում է Ֆրանսիայում աշխատանքային այցով` Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով։
Սուրեն Պապիկյանը Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ
Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ:
Սուրեն Պապիկյանը Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ