Պատմական նվաճում. ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը ԵԱ-ում զբաղեցրել է առաջին տեղը

Ազատ ոճի պատանի ըմբիշները Ալբանիայում. Արխիվային լուսանկար
Պատանի ըմբիշները նվաճել են 8 մեդալ` ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը։ Տեղեկությունը հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։
Ազատ ոճայինները ԵԱ էին մեկնել 10 ըմբիշով: Նրանցից 9-ը պայքարել է մեդալի համար: Նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
Նշվում է, որ սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է, որ ըմբշամարտի մեր ընտրանին հաղթում է թիմային պայքարում: Այս հաջողությանը մեր ոչ մի տարիքային հավաքական չէր հասել (ազատ ոճի և հունահռոմեական ոճի):