ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականը: 35-րդ րոպեին հայկական թիմին առաջ մղեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը:
Գոլային գրոհը սկսվեց աջ եզրում։ Երբ լատվիական թիմի պաշտպանությունը հետ մղեց Հրանտ-Լեոն Ռանոսի հարվածը, գնդակին տիրեց Նաիր Տիկնիզյանը և դարձավ գոլի հեղինակ: Սա Նաիրի առաջին գոլն էր հավաքականի կազմում:։
Նշենք, որ հանդիպման մեկնարկից ի վեր մեր թիմը 8 հարված է կատարել դարպասին, մինչդեռ Լատվիան` ոչ մի: 28-րդ րոպեին հյուրերը վտանգավոր հակագրոհ ձեռնարկեցին, որը ժամանակին կասեցրեց հայկական թիմի դարպասապահ օգնեն Օգնեն Չանչարևիչը:
Հայաստան-Լատվիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց։
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին Եվրո-2024-ի D խմբի ընտրական խաղում Հրանտ-Լեոն Ռանոսի և Լուկաս Սելարայանի դուբլերի շնորհիվ 4։2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ուելսի հավաքականի նկատմամբ։ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները պարտվել են Թուրքիայի հավաքականին (1:2):