Լաչինի միջանցքի հարցը ներառվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում

ԵԽԽՎ
Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Լաչինի միջանցքի հարցը ներառվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի օրակարգում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Ավելի վաղ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտնել էր, որ հարցը կարող է քննարկվել լիագումար նստաշրջանում, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան էլ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: