Կիևը շարունակել է կեղտոտ միջուկային ռումբի ստեղծման աշխատանքները․ Նարիշկին

Սերգեյ Նարիշկին
Ռուսական հետախուզությունը տվյալներ է ստացել Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչության որոշման մասին՝ Ռովենի ԱԷԿ-ից ճառագայթված վառելիքի խմբաքանակ ուղարկել վերամշակման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ վերջին շրջանում տեղեկություններ են հայտնվել, որոնք վկայում են Կիևի կողմից կեղտոտ միջուկային ռումբի ստեղծման ուղղությամբ աշխատանքների հնարավոր շարունակման մասին։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ԱՀԾ մամուլի բյուրոն:
Նշվում է, որ խոսքը պայթուցիկներով և ռադիոակտիվ նյութերով լցված զինամթերքի մասին է, որի պայթյունը հսկայական տարածքի ճառագայթային աղտոտման է հանգեցնում:
Գերատեսչությունում պնդում են, որ վառելիքով երկու կոնտեյներ տեղափոխել են Չեռնոբիլի պահեստարան։ Ընդ որում, ուկրաինական կողմը ՄԱԳԱՏԷ-ին չի տեղեկացրել իր գործողությունների մասին։