Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի թոփ տասնյակից դուրս է մնացել

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը . Արխիվային լուսանկար
Ռուսաստանցի թենիսիստն ավելի վաղ վնասվածքի պատճառով դուրս էր մնացել Գերմանիայի առաջնությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի թոփ տասնյակից դուրս է մնացել` զբաղեցնելով 11-րդ տեղը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ասոցիացիային։
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի ռեյտինգի համաձայն` լավագույն տասնյակում են հայտնվել
1. Նովակ Ջոկովիչը (Սերբիա) – 7595 միավոր
2. Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 7175 միավոր
3. Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 5845 միավոր
4. Կասպեր Ռուուդ (Նորվեգիա) – 4960 միավոր
5. Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 4875 միավոր
6. Հոլգեր Ռունե (Դանիա) – 4375 միավոր
7. Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – 4000 միավոր
8. Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – 3515 միավոր
9. Յաննիկ Սիններ (Իտալիա) – 3300 միավոր
10. Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ) – 3085 միավոր
Կարեն Խաչանովը 3035 միավորով այժմ զբաղեցնում է 11-րդ տեղը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանցի թենիսիստը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել գերմանական Հալլե քաղաքում անցկացվող առաջնությունից։