ՀՀ փոխվարչապետն ու Տյումենի մարզպետարանը պայմանավորվել են ամրապնդել գործարար կապերը

Մհեր Գրիգորյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունն այցելել է Տյումեն
Կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում և պատրաստակամություն հայտնել աշխատել շրջանակային համաձայնագրի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ՌԴ այցի շրջանակում հանդիպել է Տյումենի մարզպետ Ալեքսանդր Մոորի և քաղաքապետ Ռուսլան Կուխարուկի հետ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Մհեր Գրիգորյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունն այցելել է Տյումեն
Քննարկվել է համագործակցության հարցերի լայն շրջանակ, շեշտ է դրվել առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման ու միջմարզային համագործակցության, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի, բիզնեսի և փոխադարձ ներդրումների ոլորտում փոխգործակցության վրա։ Կողմերն ընդգծել են միմյանց շահագրգռվածությունը բիզնեսի և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև երկկողմ գործարար կապերի հաստատման հարցում։
Երկուստեք ընդգծվել է ՀՀ–ի և Տյումենի մարզի միջև տարբեր ոլորտներում համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը։