ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Չեխիայի Տեպլիցե քաղաքում ընթացող Teplice Open 2023 շախմատի միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և ոչ մի պարտություն չի կրել:
Շանթ Սարգսյանը 7,5 միավորով զիջել է միայն գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանին։
Նշենք, որ հունիսի 10-18-ը Տեպլիցեում անցկացված մրցաշարին մասնակցում էին 150 շախմատիստ։