ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի համերգը Ղազախստանում չեղարկվել է տեղի բնակիչների արձագանքի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մարդկանց դժգոհությունն առաջացրել է արտիստի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է մեկ միլիոն ռուբլի վճարել Ուկրաինայի զինված ուժերի տանկ շարքից հանելու համար:
Ավելի վաղ Լեպսը, ինչպես նարև նրա գործընկեր Նիկոլայ Բասկովն առաջարկել էին մեկ միլիոն ռուբլի վճարել յուրաքանչյուրին, ով Ուկրաինայի զինված ուժերի տանկ շարքից կհանի: Նախաձեռնությանը միացել են հեռուստահաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայան և «Զեմլյանե» խմբի ղեկավար Վլադիմիր Կիսելյովը:
Գրիգորի Լեպսի ելույթը պետք է տեղի ունենար հուլիսի 8-ին Կոնաև քաղաքում, սակայն Makao Luxury Village Resort ընկերության ղեկավարությունը, որը պետք է հարթակ տրամադրեր համերգի համար, հայտարարել է Լեպսի հետ պայմանագիրը միակողմանի խզելու մասին:
Ընկերությունն ավելացրել են, որ տոմսերը կարելի է վերադարձնել գնման վայրերում։