Գնդակոծություն ՌԴ Բելգորոդի մարզում. տուժել է 7 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա

Բելգորոդը. Արխիվային լուսանկար
Մարզպետը տեղեկություններ հայտնել է ուկրաինական զորքերի կողմից Վալույսկի շրջանի գնդակոծության հետևանքների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության տակ է գտնվում ՌԴ Բելգորոդի մարզի Վալույսկի քաղաքային օկրուգը։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram ալիքում։
«Նախնական տվյալներով՝ տուժել է 7 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, նրա մոտ անրակի կոտրվածք կա։ Տուժել են նաև մի տղամարդ՝ նա փակ գանգուղեղային վնասվածք ունի, և երեք կին, որոնցից երկուսը՝ բեկորային վնասվածքներով, և ևս մեկ աղջիկ՝ կոնտուզիայով։ Բոլոր տուժածների վիճակը միջին ծանրության է։ Շտապօգնության բրիգադները տեղափոխել են նրանց կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Եվս երկու մարդ ինքնուրույն է դիմել բժշկական օգնության. նրանք թեթև բեկորային վնասվածքներ ունեն», - նշել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Մարզպետը նաև տեղեկացրել է, որ 5 բազմաբնակարան շենք և 4 առանձնատուն է վնասվել․ կոտրվել են պատուհանները, վնասվել են ճակատային հատվածները:
«Շենքերից մեկում տնտեսական շինություն է այրվում։ Օպերատիվ ծառայությունները տեղում են, վնասվածքների վերաբերյալ տվյալները պարզվում են», - գրել է Գլադկովը։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի շրջանը Ուկրաինայի կողմից պարբերաբար ենթարկվում է հրետակոծությունների։