ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը սկսել է Երևան-Բարսելոնա-Երևան երթուղով չվերթեր իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչուր երկուշաբթի և ուրբաթ»,–նշված է հաղոդրագրությունում։
«FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ, Լառնակա, Քիշնև, Թել–Ավիվ, Դուբայ, Թեհրան, Բարսելոնա և այլն։ Ընկերության ավիապարկը բաղկացած է «Airbus A320» ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։