Էրզրումում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Երկրաշարժի օջախը գտնվել է 12,52 կմ խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Թուրքիայի Էրզրում նահանգում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակին (AFAD):
Նշվում է, որ ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 14։43-ին Աշկալեի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 12,52 կմ խորության վրա։
Երկրաշարժ Ֆրանսիայում. մի շարք շինություններ են վնասվել