Երևանում վերելակի մոտ դանակահարել են 64–ամյա տղամարդու

Տղամարդուն դանակահարել է Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակիչը` իրենց շենքի 9–րդ հարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ դանակահարել են 64-ամյա տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նույն վայրում ոստիկանները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա մի տղամարդու:
«Բաժնում նա խոստովանել է, որ Մանանդյան փողոցի իրենց շենքի 9-րդ հարկում՝ վերելակի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել չարենցավանցի 64-ամյա տղամարդուն»,–նշված է հաղորդագրությունում։
Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
53-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բերքառատ գյուղում 22-ամյա երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ