Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Մեկ քաղաքացի մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևանի Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամասում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինի դին։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով էլ 24–ամյա հնդիկ է մահացել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում եղել է կտրած-ծակած վերք։
Միևնույն ժամանակ կայքը նշում է, որ նույն հասցեից «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացի` 31-ամյա Մ․ Լինդոնը։
«Գ․ Հասրաթյան փողոցի 10/9 հասցեի հարևանությամբ՝ հենց տեղում, ոստիկանները վնասազերծել են Հնդկաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիների, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, մի քանիսի հագուստները եղել են պատառոտված»,–նշում է կայքը։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պատառոտված վերնաշապիկ, բջջային հեռախոս, պատառաքաղ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք, ինպես նաև սպանվածի հողաթափերը։
Սպանություն Երևանում. տղամարդու դին հայտնաբերել են պոլիկլինիկայի մոտ
«Ոստիկանները պարզել են ոչ միայն կռվի մասնակից բոլոր հնդիկների, այլև սպանություն կատարողի ինքնությունը»,–գրում է լրատվամիջոցը։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։