ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Բելառուս։ Տեղեկությունը հայտնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Միրզոյանը Մինսկում կլինի հունիսի 19-20-ը»,– ասված է հաղորդագրությունում։
Նա մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։