ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ն դեռ պատրաստ չէ հայտարարել նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ապագա զրույցի օրը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան–Պիերը։
«Այս պահին հայտարարելու ոչինչ չունեմ, նախագահը նախատեսում է դա անել ավելի ուշ։ Ես պարզապես կոնկրետ որևէ բան կամ ժամ չգիտեմ», – ասել է նա լրագրողներին։
Ժան–Պիերը հավելել է` Բայդենն ակնկալում է, որ երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերադառնա Չինաստանից, «լիարժեք ճեպազրույց» կտա։