Ադրբեջանի ոստիկանությունը ՌԴ-ի հետ սահմանին «Սահման-վահան» գործողություն է իրականացնում

Գործողությունն իրականացվում է Ադրբեջանի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների փոխադարձ պայմանավորվածության հիման վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ոստիկանությունը ՌԴ-ի հետ սահմանամերձ շրջաններում հանցավորության դեմ պայքարի գործողություն է իրականացնում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ադրբեջանական պետական «ԱզերԹաջ» լրատվական գործակալությանը։
«Սահման-վահան» ծածկանունով համալիր օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Ադրբեջանի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների փոխադարձ պայմանավորվածության հիման վրա:
Նշվում է, որ գործողության շրջանակում երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող Գուբայի, Հուսարի, Խաչմազի, Բալակենի, Զագաթալայի, Գախի, Շեքիի, Օղուզի և Գաբալայի շրջանների որոշ վայրերում ոստիկանական հենակետեր են տեղադրվել:
«Գործողության ընթացքում ուժայինները կմշակեն «անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի և ահաբեկչական կազմակերպությունների անդամների մերկացումն ու վնասազերծումը», զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրանյութերի, ինչպես նաև հակաիրավական գործունեության ֆինանսավորման համար նախատեսված միջոցների ստացման ուղիների սահմանումը և կասեցումը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով ՝ գործողությունը կտևի մինչև հունիսի 25-ը:
Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է ՀՀ–ի և Ադրբեջանի հետ սահմաններ