Ուելս– Հայաստան խաղի լավագույն ֆուտբոլիստը Լուկաս Սելարայանն է. WhoScored

Լուկաս Սելարայան. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի երկու խաղացողներ ընդգրկվել են որակավորման երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ուելս– Հայաստան խաղից հետո հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել կիասպաշտպան Լուկաս Սելարայանը։ WhoScored-ի քվեարկությամբ նա ստացել է այս խաղում առավելագույն միավորը՝ 9,9։
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը երկրորդ տեղում է։ Նա ստացել է 9 միավոր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին Եվրո-2024-ի D խմբի ընտրական խաղում Հրանտ-Լեոն Ռանոսի և Լուկաս Սելարայանի դուբլերի շնորհիվ 4։2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ուելսի հավաքականի նկատմամբ։
Ի դեպ, Հայաստանի հավաքականի գոլերի հեղինակներն ընդգրկվել են նաև որակավորման երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում, ընդ որում՝ Լուկասը ստացել է ամենաբարձր միավորը բոլոր ֆուտբոլիստներից։
Հրանտ-Լեոն Ռանոս
Նշենք, որ այս խաղում Լուկաս Սելարայանն իր առաջին գոլերը խփեց Հայաստանի հավաքականի կազմում։
Իսկ Ռանոսը իր առաջին գոլը խփեց պաշտոնական խաղում։ Մինչ այդ նա դուբլ էր գրանցել Կիպրոսի հետ ընկերական խաղում։
Հունիսի 18-ին Եվրո-2024-ի ընտրական D խմբում Հայաստանի հավաքականը անցկացնելու է իր երրորդ խաղը։ Երևանում մերոնք հյուրընկալելու են Լատվիայի հավաքականին։