Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, կա զոհ ու վիրավորներ

Արխիվային լուսանկար
Ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, վթարի հետևանքով 5 զբոսաշրջիկ է տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Թուրքական Անթալիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ռուսաստանի Դաշնության հինգ քաղաքացի վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել են: Տեղեկությունը հայտնել է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։
«2023 թվականի հունիսի 17-ին Մանավգաթ շրջանում (Անթալիայի նահանգ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Ալանիայից 25 ռուս զբոսաշրջիկների խմբին օդանավակայան տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ։ Ավտոբուսի վարորդը մահացել է մայթեզրին կայանված ավտոքարշակի հետ բախման հետևանքով, Ռուսաստանի հինգ քաղաքացի վիրավորվել է», - նշված է հաղորդագրության մեջ:
Տուժածները հոսպիտալացվել են, անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում: Մասնագետների տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարի հանգամանքները պարզվում են։