Տյումենում բացվել է ռուս-հայկական բարեկամության այգի. բացմանը մասնակցել է ՀՀ փոխվարչապետը

Տյումենում բացվել է ռուս-հայկական բարեկամության այգի
Այգում տեղադրվել է նաև Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Այսօր Տյումենում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության այգին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Տյումենի մարզպետ Ալեքսանդր Մոորը։
Նշվում է, որ այգին հիմնադրվել է հայկական համայնքի ջանքերով ու Տյումեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս, հայերի տարածքային միության նախագահ Աբրահամ Հովեյանի ղեկավարությամբ:
Տյումենում բացվել է ռուս-հայկական բարեկամության այգի
«Մարշալ Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության այգու բացումը խորհրդանշում է մեր երկրների և ժողովուրդների միջև ամուր բարեկամությունը։ Ականավոր ռազմական և պետական գործիչ Հովհաննես Բաղրամյանի անունը դարձել է նաև ռազմական գործում պատմականորեն ձևավորված դաշնակցության կարևոր խորհրդանիշ: Այսօր մենք հավաքվել ենք ընդգծելու մեր ընդհանուր պատմությունն ու արժեքները, որոնք միավորում են մեզ»,– ասել է Մհեր Գրիգորյանը։
Այգու բացումից հետո ներկաները մասնակցել են խորհրդային զորավար և պետական գործիչ, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացմանը։