Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

Սուրեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քննարկվում է նաև Հայաստանի կողմից ֆրանսիական Arquus ընկերության արտադրության Bastion և Sherpa զրահամեքենաների ձեռքբերման հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոնիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ դեռ ապրիլին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայաստանյան այցի ժամանակ հայտարարել էր Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կից ռազմական կցորդի նշանակման մասին։ Իսկ մի քանի օր առաջ Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպյուին հայտարարել էր, որ Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր VAB MK3 զրահապատ փոխադրիչ է պատրաստվում մատակարարել։ Դյուպյուիի խոսքով` հիշատակված մեքենաներից բացի, քննարկվում է նաև Հայաստանի կողմից ֆրանսիական Arquus ընկերության արտադրության Bastion և Sherpa զրահամեքենաների ձեռքբերման հնարավորությունը։