Շուրջ 6 օր Երկիրը կծածկվի մագնիսական փոթորիկով

Երկիր մոլորակ
Մագնիսական փոթորիկն իր պիկին կհասնի 2 օրից։ Այս ամսվա ընթացքում հինգ նման երևույթ է սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հունիսի 18-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Երկիր մոլորակը կծածկվի մագնիսական փոթորիկով, որն իր պիկին կհասնի հունիսի 20-ին։ Տեղեկությունը հայտնում են ԱՄՆ-ի օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի գիտնականները։
Հունիսի ընթացքում ընդհանուր առմամբ հինգ նման երևույթ է սպասվում։ Հատկապես զգույշ պետք է լինեն փոփոխական եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ։
Բժիշկ էնդոկրինոլոգ Աննա Գոնչարովան խորհուրդ է տվել մագնիսական փոթորիկների դեպքում նվազեցնել սննդի մեջ աղի քանակը և փորձել ավելի շատ գտնվել մաքուր օդում: Նրա խոսքով՝ գլխացավերից և միգրենից կօգնի խուսափել աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը, ինչպես նաև օրական առնվազն ութ ժամ քնելը և սպորտով զբաղվելը:
Երկիրը տիեզերական հարվածի է ենթարկվել. գիտնականները մագնիսական հզոր փոթորիկ են գրանցել