Իրանում զինված ահաբեկչական խմբավորում են ոչնչացրել

Արխիվային լուսանկար
Ահաբեկիչներից մեկը սպանվել է, մյուսները դիմել են փախուստի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իրանի սահմանապահ ծառայությունը զինված ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել երկրի հարավ-արևելքում: Գրում է mehernews իրանական կայքը` վկայակոչելով Սիստան և Բելուջիստան նահանգի սահմանապահ ծառայության հրամանատար Ռեզա Սեջաթիի խոսքերը։
Գնդապետը հայտարարել է, որ Իրանի սահմանապահ ծառայությունը կանխել է զինված ահաբեկչական խմբավորման ներթափանցումը երկիր ՝ ճշգրիտ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով:
«ԻԻՀ ոստիկանական ուժերը մի քանի ժամ դարանակալել են սահմանին, ինչի արդյունքում մի քանի զինված ահաբեկիչներ հայտնվել են թակարդում»,– ասել է նա։
Սեջաթին նշել է, որ ահաբեկիչներից մեկը սպանվել է։ Իրանական ուժերի և ահաբեկչական խմբավորման միջև զինված բախման ժամանակ մի քանի մարդ էլ վիրավորվել է։ Ահաբեկիչները արդյունքում փախուստի են դիմել։
Վերջին տարիներին Սիստանը և Բելուջիստան նահանգում մի քանի ահաբեկչական հարձակումներ են եղել , որոնք ուղղված են ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ անվտանգության ուժերի դեմ: