Հաղարծին գյուղի մոտ ավտոմեքենան ընկել է մոտ 80 մետր բարձրությունից. կան զոհեր

Վիրավորին պատգարակով մոտ 3 կմ ոտքով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացիներն ու փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հաղարծին գյուղից Դիմաց լեռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որի մասին ՆԳՆ փրկարար ծառայությունը ահազանգ է ստացվել 11։52-ին։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Shamshyan.com կայքի տվյալներով դեռևս անհայտ հանգամանքներում, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր քարափից գահավիժել է և հայտնվել անանցանելի վայրում։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վիրավորին պատգարակով մոտ 3 կմ ոտքով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացիներն ու փրկարարները։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից նշելով, որ իրենք չեն տուժել։