ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի-Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժած քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը տեղում պարզել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին ավտոմեքենան, որի վարորդը 23–ամյա Ս․ Մ․–ն է եղել, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում (մոտ 4 մ)՝ կողաշրջված:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ 20–ամյա Ա․ Ք․-ն և 24-ամյա Ն․ Ռ․-ն հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ։
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար։