Աստանայում զինված տղամարդը պատանդներ է վերցրել. հատուկ գործողություն է իրականացվել

Ղազախ ոստիկաններ
Դատախազության հաղորդմամբ՝ հարձակվողը հաշվառված է եղել որպես թմրամոլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Զինված տղամարդը գրավել է Աստանայում Kaspi բանկի մասնաճյուղը, որտեղ 7 պատանդ է պահել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը:
Ղազախստանի դատախազությունից հայտնել են, որ իրականացված հատուկ գործողության արդյունքում բոլոր պատանդներն ազատ են արձակվել, իսկ հանցագործը վնասազերծվել է և տեղափոխվել ժամանակավոր պահման մեկուսարան:
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ Մուրադով ազգանունով զինված զավթիչը, որը պատանդ էր պահում Աստանայում բանկի մասնաճյուղի աշխատակիցներին, ծնունդով Ժամբիլի շրջանից է՝ ծնված 1993 թվականին:
Նշվում է նաև, որ Մուրադովը 2013 թվականից հաշվառված է որպես թմրամոլ: