Թուրքիայի կառավարության առաջնահերթ խնդիրը գնաճը նվազեցնելն է. Էրդողան

Թուրքիայի նախագահ
Թուրքիայում տարեկան գնաճը մայիսի արդյունքներով կազմել է 39,59 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Թուրքիայի կառավարության առաջնահերթ խնդիրը երկրում գնաճը միանիշ թվի հասցնելն է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի վիճակագրության բյուրոյի (TÜİK) տվյալներով` Թուրքիայում տարեկան գնաճը մայիսի արդյունքներով կազմել է 39,59 տոկոս։ Տարվա ընթացքում ամենամեծ աճը՝ գրեթե 70%, գրանցվել է ռեստորանների և հյուրանոցների պատվերների միջին արժեքում, ինչպես նաև առողջապահական ծառայություններում: Գնաճի վերլուծության անկախ խումբը (ENAG) հայտնել է, որ ցուցանիշը կազմել է 109%: Թուրքիայի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին գնաճը կկազմի 22,3 տոկոս:
Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի արտահանողների միության նիստում, հայտարարել է, որ այս հարցի լուծումը նոր տնտեսական շտաբի առաջնահերթ խնդիրն է։
Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է Էրդողանի կողմից «մերժված» ԱՄՆ դեսպանին