«Թրևիս, ես հղի եմ». Քիմ Քարդաշյանի քույրն անակնկալ է մատուցել ամուսնուն

Քորթնի Քարդաշյան
44-ամյա Քորթնի Քարդաշյանը և 47-ամյա Թրևիս Բարքերն ամուսնացել են 2022 թվականի գարնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, և «Blink-182» ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը երեխայի են սպասում։ Տեղեկությունը հայտնում է «Daily Mail»-ը։ Լոս Անջելեսում երաժշտի համերգի ժամանակ Քորթնի Քարդաշյանը յուրահատուկ ձևով է լուրը հայտնել ամուսնուն։
Նա համերգին գնացել է պաստառով, որի վրա գրված է եղել.«Թրևիս, ես հղի եմ»:
Բարքերը հուզվել է, գրկել է կնոջն ու համբուրել նրան։
Նշենք, որ Քորթնի Քարդաշյանը երկու որդի և մեկ դուստր ունի գործարար Սքոթ Դիսիկից։ Նրանք միասին են եղել 2006-2015 թվականներին: Բարքերն իր հերթին երկու երեխա ունի նախկին կնոջից՝ մոդել և դերասանուհի Շաննա Մուկլերից:
44-ամյա Քորթնի Քարդաշյանը և 47-ամյա Թրևիս Բարքերն ամուսնացել են 2022 թվականի գարնանը։
Անցյալ ամիս Քորթնին խոստովանել է, որ հղիանալու փորձեր է արել, անգամ արտամարմնային բեղմնավորման է դիմել, բայց ապարդյուն։