Սյունիքում կներդրվի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը. հուշագիր է ստորագրվել

Հուշագրի ստորագրում
Մասնագիտական կրթության նոր մոդելը հիմնված է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների ու մասնագիտական ձգտումների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար կներդրվի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը։
«Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում՝ Անգեղակոթ գյուղում, կնքվեց եռակողմ համագործակցության հուշագիր իմ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև»,– ֆեյսբուքյան էջում գրել է Հայրապետյանը։
«Իմ քայլը» հիմնադրամի և Ագրարային համալսարանի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» ծրագրով հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է մասնագիտական կրթության նոր մոդել, որը մի կողմից հիմնված է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների ու մասնագիտական ձգտումների, մյուս կողմից` համայնքային առանձնահատկությունների ու տնտեսական հնարավորությունների վրա:
Ռուսական Ուրայն ու Սեստրորեցկը և հայկական Մեղրին ու Գորիսը քույր քաղաքներ կդառնան