Պուտինը ցույց է տվել` ինչպես է պետք լսել Ռուսաստանի օրհներգը

Վլադիմիր Պուտինն ու Ելենա Իլյուխինան
ՌԴ նախագահն ու «Գազպրոմ Լախտայի» գլխավոր տնօրենը զրուցելիս են եղել, երբ հնչել է Ռուսաստանի օրհներգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ օրհներգի ժամանակ լռել է ու «Գազպրոմ Նեֆտի» գլխավոր տնօրենի տեղակալ, «Գազպրոմ Լախտայի» գլխավոր տնօրեն Ելենա Իլյուխինային ժեստով ցույց տվել,որ պետք է լռել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեսանյութում Իլյուխինան ՌԴ նախագահին պատմում է Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի այգում Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության դրոշների բարձրացման հանդիսավոր արարողության մասին։ Այդ պահին հնչում է ՌԴ օրհներգը, և Պուտինը մատը մոտեցնում է շրթունքին՝ լռության կոչ անելով զրուցակցին։
«Գազպրոմը» Ֆիննական ծոցի ջրերում կանգնեցրել է 3 դրոշակաձող, որոնք ամենաբարձրն են աշխարհում։ Յուրաքանչյուրի բարձրությունը 179,5 մետր է։ Ռուսական կայսրության դրոշի 165–ամյակի, Կարմիր դրոշի 100–ամյակի և Պետրոս Առաջինի եռագույնի 330–ամյակի կապակցությամբ այսօր կայացել է դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը։
Խորհրդանիշների օրը Փաշինյանը վարկաբերում էր մեր պետական խորհրդանիշները. Մինասյան