Կարևոր է համագործակցության խորացումը. Փաշինյանն ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանն ու Ռիշի Սունակը
Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ հայ-բրիտանական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության խորացումը և պատրաստ է ընդլայնել երկկողմ օրակարգը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որը նա հղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին ազգային տոնի` թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առթիվ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա»,– ասված է հաղորդագրությունում:
Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ հայ-բրիտանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա, և այս համատեքստում վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը նպաստելու երկկողմ օրակարգի ընդլայնմանը։
Նա հույս է հայտնել, որ վերջերս ազդարարված՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսությունը կարևոր և գործնական հարթակ կդառնա երկկողմ փոխգործակցությունը հեռանկարային ուղղություններով համալրելու համար։
Փաշինյանը Ռիշի Սունակին մաղթել է քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն։
Ինչպես կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Սիմոնյանը խոսել է բրիտանացի գործընկերների հետ