ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները տարբեր բարդության տարրերի մշակմամբ պլանային վարժանք են անցկացրել Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
T-72B3 տանկերի անձնակազմերը հաղթահարել են բնական և արհեստական խոչընդոտներով (հակատանկային խրամատներ, ականապայթյունային արգելապատնեշներ, սարալանջեր և այլն) երթուղին, ինչպես նաև կատարել են տարբեր բարդության շրջադարձեր առավելագույն թույլատրելի արագությամբ, շարասյան կազմում երթևեկություն լեռնային տեղանքի տարբեր հատվածներում` արագության ռեժիմի փոփոխությամբ:
Իրավիճակը մարտականին մոտեցնելու համար կիրառվել են տարբեր իմիտացիոն միջոցներ՝ ծխանռնակներ, պայթուցիկ փաթեթներ և այլ միջոցներ: