ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ստեփանավանում` կահույքի չգործող արտադրամասի 3-րդ հարկում, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը Բաղրամյան փողոցի թիվ 155 հասցեում բռնկված հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 11:00-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։20-ին, մարվել՝ 12։19-ին: Այրվել են արտադրամասի 3-րդ հարկի սենյակի (80 քմ) փայտե պատուհանները (մոտ 30 քմ) և տանիքի կառուցատարրերը (մոտ 12 քմ)։