ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ քաղաքական ժողովում քննարկվել են կուսակցության գործունեության հայեցակարգային և գաղափարախոսական հարցեր։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
«Կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել ժողովի մասնակիցների հարցերին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ժողովի ընդլայնված կազմում են եղել նաև կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ կուսակցական անդամներ։
Հիշեցնենք, որ կուսակցության ժողովն անցկացվել է Դիլիջանում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ ՔՊ–ի ժողովն անցկացվելու է «Դիլիջան» հյուրանոցում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի 1-ին նիստն անցկացվել էր 2022 թվականի դեկտեմբերին Ջերմուկում։