«Եզակի բան եմ ստեղծում». Բրյունետը երկարատև լռությունից հետո գրառում է արել

Բրյունետ
Երգչուհու գրառումը շատ է ուրախացրել հետևորդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ, երգչուհի Բրյունետը (Էլեն Երեմյան), որը մրցույթից հետո որևէ գրառում չէր արել, Instagram–ի իր էջում հայտնել է, որ շուտով կուրախացնի իր երկրպագուներին։
Նա նշել է, որ վերջին 6 ամիսները մեծ փոփոխություն են բերել իր կյանք` և՛ ճանապարհորդել է, և՛ մեծ փորձ ձեռք բերել։
«Լիվերպուլից վերադառնալուց հետո ես փոքր-ինչ լուռ էի, քանի որ իմ բոլոր բառերն ու էմոցիաներն օգտագործում էի մի նոր եզակի բան ստեղծելու համար, որի մասին շուտով նաև դուք կիմանաք»,-հավելել է նա։
Երգչուհու գրառումը հետևորդներին շատ է ուրախացրել։
«Դու ֆանտաստիկ ես։ Իսպանիայում քեզ շատ են սիրում։ Կրակոտ աղջիկ»,–գրել են նրանք։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023» մրցույթում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդը՝ Իսրայելը։ Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացել էր «Future lover» երգով։ Նա զբաղեցրեց 14-րդ տեղը։
Բրյունետը սկսել է երգել 4 տարեկանից, ստեղծագործում է 15 տարեկանից: Հենց ինքն է իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել YouTube-ում։