ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները հանդիպել են Վաշինգտոնում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները
Գործընկերները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Վաշինգտոնում հանդիպել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ռուսական դիվանագիտական առաքելության Telegram-յան ալիքը:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
ՌԴ–ում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունն էլ իր հերթին տեղեկացնում է, որ Թրեյսին և Անտոնովը քննարկել են նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը:
Լին Թրեյսին Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաժողովին մասնակցելու նպատակով:
ԱՄՆ-ն աննախադեպ ճնշում է գործադրում նախկին ԽՍՀՄ–ի բոլոր երկրների վրա․ Պատրուշև