Ահաբեկչություն Ուգանդայում, հարձակվել են դպրոցի վրա, 25 զոհ կա

Իրավապահ մարմինների աշխատակիցներ
Հարձակվողները փախել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Վիրունգա ազգային պարկի ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների` բոլոր զոհերը դպրոցականներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) հետ կապված զինյալները ահաբեկչություն են իրականացրել Ուգանդայում, զոհվել է առնվազն 25 մարդ: Տեղեկությունը հրապարակվել է Ուգանդայի ոստիկանության Twitter-յան էջում։
«25 դիակ է դուրս բերվել դպրոցից և տեղափոխվել Բվերի հիվանդանոց։ Եվս 8 տուժած կա, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են», - նշել են ոստիկանությունում` չհստակեցնելով, թե զոհերից քանիսն են դպրոցական։
Իրավապահ մարմինների աշխատակիցները հետապնդել են հարձակվողներին, որոնք փախել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Վիրունգա ազգային պարկի ուղղությամբ:
«Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնում է, որ բոլոր 25 զոհերը աշակերտներ են։
Բելառուսում ահաբեկչություններ են կանխվել