ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. 5 000 տարվա ընթացքում ամենացածր տոկոսադրույքների դարաշրջանն ավարտվել է։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ այս հայտարարությունն է արել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը:
«Ցածր տոկոսադրույքների դարաշրջանն ավարտվել է, քանի որ Դաշնային պահուստային համակարգը ձեռնամուխ է եղել դրանց արագ բարձրացմանը գնաճը զսպելու համար, որը վերջին տասնամյակում իրացվելիության ուռճացման և քաղաքակրթության զարգացման 5000 տարվա ընթացքում բրոնզե դարի սկզբից ի վեր, ամենացածր տոկոսադրույքների արդյունքն է»,-ասել է Սեչինը էներգետիկ պանելային քննարկման ժամանակ` ելույթ ունենալով «Սոդոմ–Գոմորը էներգետիկ շուկայում. Աստծո պատի՞ժ, թե՞ կազմակերպված քաոս։ Ով կարող է, թող փրկվի» զեկույցով։
Արդյունքում, ինչպես նշել է «Ռոսնեֆտի» ղեկավարը, 2022 թվականը պատմության մեջ ամենավատ տարին էր 1865 թվականից ի վեր թողարկված համաշխարհային պետական պարտատոմսերի եկամտաբերության տեսանկյունից։
Սեչինն ընդգծել է, որ այս ֆոնին Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելի թարմ հայտարարությունը` գնաճը ցանկացած գնով զսպելու և մի քանի տարվա ընթացքում տոկոսադրույքները բարձրացնելու հաստատուն մտադրության մասին, չնայած մինչև 2030 թվականը պարտքի մինչև 51 տրիլիոն դոլար կանխատեսվող աճին, վկայում է խնդիրների ծայրահեղ լրջության մասին: