ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վրաստանի պաշտպանական ուժերի հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ապրասիձեն կայծակահարվել է «Օրֆոլո» զորավարժարանում։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը` հղում անելով Վրաստանի ՊՆ–ին։
Գերատեսչության տվյալներով` տուժածին օգնություն է ցուցաբերվել տեղում, այնուհետև նրան տեղափոխել են Ախալցխայի հիվանդանոց։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։
Ըստ ՊՆ–ի` զինվորականի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկներին հաջողվել է կայունացնել հեմոդինամիկ ցուցանիշները։
Դեպքն ուսումնասիրում է ռազմական ոստիկանությունը։